Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իսկ դուք արդեն լրագրողներ գործուղե՞լ եք Գյումրի քաղաք

Իսկ դուք արդեն լրագրողներ գործուղե՞լ եք Գյումրի քաղաք
01.11.2012 | 13:27

Հարցս ուղղված է բոլոր բլոգերներին ու այն ԶԼՄ-ների խմբագիրներին, որոնք Գյումրիում սեփական կամ ազատ թղթակիցներ չունեն: Հասկանալով և բարձր գնահատելով արդի տեխնոլոգիաները, ինտերնետ, հեռախոս և այլն, հավատացեք. Գյումրու լրատվական կլոնդայկի մասին գրելու համար պիտի տեղում լինել, տեսնել դոմիկների 4500 ընտանիք կազմող «ավանդապահ» հայ ժողովրդին` ողջ են դեռ, ձեռ տալ քաղաքապետարանի այն հեռախոսներին, որոնց ամսական հանրագումարային ծախսը հասնում է 5000 դոլարի, համտեսել մանկապարտեզներին մատակարարվող 310-դրամանոց հացից, մինչև ծնկները ցեխոտվել Գյումրու փողոցներում, ծանոթանալ «Ատկատ», «Զակատ», «Պադկատ», «Պերեկատ», «Սկատ» և այլ հոռի ու արդի երևույթներին և պրոդուկտներին` տեղում, իմանալ, որ բիենալեն, խաշն ու ֆայտոնը չեն միայն, որ զարդարում են Գյումրին, այլ բազմաթիվ ուրիշ «զարդեր» ունենք դոշներիս զարկած ..., ոնց ենք սրանց կերակրել: Այ, դրանից հետո ձեր հոդվածները ձեռեձեռ են խլելու, թե չէ հեռվից կարելի է գրել անգամ Մակոնդոյի կամ ժանտախտի մասին, բայց այդ մասին արդեն գրել են: Եկեք իրար հետ գրենք Գյումրի-Վիկիլիքսը, մենք մերոնցով էլ կարող ենք, ճիշտն ասած, բայց դրսի աչքն ուրիշ է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր գրասենյակը սիրով տրամադրում է բոլոր այցելու լրագրողներին և հարակից մասնագիտությունների տեր մարդկանց, եթե գան, իհարկե։ Ինտերնետ, ուղեցույց քարտեզ, կոմպեր, հեռախոս, լուսանկարչական ապարատներ` անվճար օգտագործման և մնացած բոլոր բաները` ձեզ ղուրբան: Գազելները Գյումրի են արշավում «Սասունցի Դավիթ» կայարանի Սևանի փողոցի ելքի մոտից, ուղեվարձը` 1500 դրամ, այդքան էլ հետ: Այդ ծախսն էլ կարող ենք փակել:
Դեկտեմբերի 7-ին պապս էլ կգա: Ծաղկեպսակ բերողների հետ ապուպապս էլ կգա:


Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիտվել է՝ 6046

Մեկնաբանություններ